17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերվել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրվել է կառավարման մարմիններին (համատիրություններին):
Հաղորդագրության տեքստում ասվում է նաև, որ Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով։