452 դիտում, 2020.04.05 17:57

Վատիկանում տեղի է ունեցել ավանդական պատարագը. Սուրբ Պետրոսի տաճարը դատարկ է եղել

Սուրբ Պետրոսի` գրեթե դատարկ տաճարում, Ֆրանցիսկոս Պապի գլխավորությամբ կայացել է ավանդական պատարագը։  Սովորաբար Ծաղկազարդի Կիրակին հենց այդտեղ էր մեկտեղում աշխարհի տարբեր վայրերից Վատիկան ժամանած հազարավոր հավատացյալների։ 2020-ը սակայն բացառություն էր․ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների պատճառով այն գործնականում դատարկ էր, բացառությամբ՝  տեղի լրագրողների, հոգևորականների և եւս 15 մարդու։ 

Ներկաները կանգնել են իրարից բավական հեռու տարածության վրա՝ վարակվելու վտանգից խուսափելու համար։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դատարկ է եղել նաև տաճարի դիմաց գտնվող հրապարակը:

Պատարագի ընթացքում Հռոմի Պապը կոչ է արել հավատացյալներին «բացել սիրտը Աստծո առջև» նույնիսկ այս բարդ ժամանակներում։
«Այսօր Հիսուսը կօգնի մեզանից յուրաքանչյուրին, նույնիսկ եթե մենք տառապում ենք համաճարակից, կանգնած ենք բազմաթիվ վտանգների և չիրականացված հույսերի առջև, երբ մեր աչքի առջև խարխլվում են բազմադարյա հիմնասյուները: Պետք է բացել սիրտը Աստծո սիրո առջև և դուք կզգաք սփոփանք և աջակցություն», ասել է Ֆրանցիսկոս Պապը:  

կիսվել նյութով -