406 դիտում, 2020.04.05 16:35

Երևանում ծեծի է ենթարկվել Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ի գլխավոր տնօրենը

Երևանում ծեծի է ենթարկվել Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ի գլխավոր տնօրենը

Ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որից հետո իր ընկերների հետ անհիմն վիճաբանել է Nissan-ի վարորդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։Այնուհետև Mercedes-ի վարորդն ու իր ընկերները դիտավորությամբ վնասել են Nissan-ի կողային հայելին և վարորդին վնասվածքներ հասցնելով հեռացել են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Աբրահամյանն է, ով աշխատում է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն:

Մաշտոցի ոստիկանները ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդին ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ:
 

կիսվել նյութով -