24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որից հետո իր ընկերների հետ անհիմն վիճաբանել է Nissan-ի վարորդի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։Այնուհետև Mercedes-ի վարորդն ու իր ընկերները դիտավորությամբ վնասել են Nissan-ի կողային հայելին և վարորդին վնասվածքներ հասցնելով հեռացել են:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Արման Աբրահամյանն է, ով աշխատում է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն:
Մաշտոցի ոստիկանները ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդին ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ: