418 դիտում, 2020.04.05 16:29

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը, ԱԻՆ

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը, ԱԻՆ

Ապրիլի 5-ին, ժամը 13:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզված է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված չշահագործվող ամենօրյա կարգավորիչ ջրամբարի արտաքին պատի (10 քմ) մոտ 6 քմ հատվածը:

 

կիսվել նյութով -