308 դիտում, 2020.04.05 16:07

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր պատրաստ են շահագործման․ Հակոբ Արշակյան

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր  պատրաստ են շահագործման․ Հակոբ Արշակյան

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Տեղեկությունը փոխանցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 

«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։
Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։
Այս և այլ հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա ասուլիսի ընթացքում»,- գրել է նախարարը։

կիսվել նյութով -