2022 դիտում, 2020.04.05 15:33

Երևանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր

Երևանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր

Ապրիլի 4-ին դանակահարութուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում՝ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արման Ի.-ն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ դանակահարվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասում անհայտ անձի կողմից:  Լուրը հաղորդում է SHAMSHYAN.com-ը։  

Ավելի ուշ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Ծովակալ Իսակավի պողոտայի 42/9 հասցեում գործող «Ալկոգել» արտադրամասի մոտ: Արման Ի.-ին դանակահարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Օ.-ն, ով ըստ որոշ տեղեկությունների՝ աշխատում է նշյալ արտադրամասում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

կիսվել նյութով -