508 դիտում, 2020.04.05 15:23

Մենք ռեցեսիայի մեջ ենք. Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է պատերազմի համար պահուստից 1 տրիլիոն դոլար փոխանցել

Մենք ռեցեսիայի մեջ ենք. Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է պատերազմի համար պահուստից 1 տրիլիոն դոլար փոխանցել

COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, հավելելով, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է բացել «ռազմական մեկ տրիլիոն դոլարը», որը հիմնադրամի հատուկ պահուստն է՝ նախատեսված ռազմական ժամանակում օգտագործելու համար:

Գեորգիևան, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում, COVID-19 համաճարակն անվանել է աննախադեպ ճգնաժամ, գրում է РБК-ն։ 

«Այս ճգնաժամը նմանակներ չունի: Պատմության մեջ երբևէ մենք չենք նկատել համաշխարհային տնտեսության կանգ։Մենք մտել ենք ռեցեսիոն շրջան», - ասել է Գեորգիևան, հավելելով․ «Ինչպես մահացու հիվանդությունն է ազդում թուլացած մարդկանց վրա, այնպես էլ տնտեսական ճգնաժամն է ազդում թուլացած տնտեսությունների վրա»:

«Պատերազմի համար պահուստային հիմնադրամում մենք ունենք 1 տրիլիոն դոլար (930 միլիարդ եվրո), և մենք վճռական ենք դրանից օգտագործել այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք տնտեսությունն այս ճգնաժամի հարվածներից», - ասել է ԱՄՀ ղեկավարը։

Նա նշել է, որ ավելի քան 90 երկիր արդեն դիմել է Հիմնադրամին հրատապ օգնության համար:

կիսվել նյութով -