500 դիտում, 2020.04.05 15:18

Նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացվել են հատուկ պահեստներ

Նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացվել են հատուկ պահեստներ

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ Գրառումը կառավարությունը սկսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի խոսքերով․ 

 «Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք»։

 

կիսվել նյութով -