կարևոր
2200 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-05 14:59

Տավուշի մարզի 2 վարակակիրներից մեկն ազգությամբ ուզբեկ է․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզի 2 վարակակիրներից մեկն ազգությամբ ուզբեկ է․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայկ Չոբանյանը, մանրամասնելով, որ վիրուսի՝ մարզ ներթափանցմանը նպաստել է Վրաստանից Հայաստան եկող մեքենաների հոսքը։ 

«Օրական 100-ից ավել ավտոմեքենաներ հատում են Վրաստանի սահմանը։ Մեր պարտականությունների մեջ է մտնում վերահսկել այդ տեղաշարժը, բայց կարող են լինել նաև այսպիսի դեպքեր»,- ասաց Չոբանյանը։

Չոբանյանի խոսքով՝ մարզում կան 30-ից ավելի մեկուսացվածներ, որոնք հայտնաբերված դեպքերի կոնտակտավորներ են։

«Մարզում ունենք 7 սանիտարական անցակետեր, որոնց նպատակը ոչ միայն հիվանդ կամ ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերումն է, այլև ներքին միգրացիոն շարժերի կանոնակարգումը»,- ասել է մարզպետը։