352 դիտում, 2020.04.05 14:35

Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 3603-ի․ ՌԻԱ Նովոստի

Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 3603-ի․ ՌԻԱ Նովոստի

Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 3603-ի, որից միայն 151-ը մահացել է վերջին 24 ժամվա ընթացքում։  Այս մասին հայտնում է   ՌԻԱ Նովոստին մեջբերելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրի խոսքերը։ 

«Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2483 նոր դեպք է գրանցվել ամբողջ երկրում։ Այդ տվյալները հաշվի առնելով ՝ վարակվածների թիվը հասել է 58 226-ի,ապաքինվել է 22 011 մարդ»,-ասել է  Ջահանփուրը։

 

կիսվել նյութով -