կարևոր
2026 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-05 13:37

Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք․ ՌԻԱ Նովոստի

Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք․ ՌԻԱ Նովոստի

Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք ։ Այս մասին հաղորդում են մայրաքաղաքի "Ռոսպոտրեբնադզորի" կայքից։

«Ապրիլի 3-ի դրությամբ անցկացվել է 207 483 թեստավորում, հաշվի առնելով նաև կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ ունեցող երկրներից ժամանած մարդկանց թեստավորումը»,- նշված է հաղորդագրությունում։

Ընդհանուր առմամբ ՌԴ մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 3893 դեպք: