784 դիտում, 2020.04.05 13:14

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է գառների հոտի մեջ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է գառների հոտի մեջ

 Ապրիլի 4-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը:
 

կիսվել նյութով -