կարևոր
1499 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-05 12:59

«Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով․ Sport.es

«Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով․ Sport.es

Կատալոնական «Բարսելոնայի» առաջին փոխնախագահ Ժորդի Կարդոների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, տեղեկացնում է Sport.es-ը:

57-ամյա Կարդոներն իրեն լավ է զգում և որևէ բողոք չունի առողջության հետ կապված: Նա մեկուսացվել է:

Նախորդ շաբաթ կորոնավիրուս էր հայտնաբերվել «Բարսելոնայի» բժշկական ծառայության ղեկավարի և հանդբոլի թիմի գլխավոր մարզչի մոտ:

«Բարսելոնայի» հիմնական թիմի ոչ մի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանք ինքնամեկուսացած են: