316 դիտում, 2020.04.05 12:53

«Բավարիա»-ն վերսկսում է մարզումները

«Բավարիա»-ն վերսկսում է մարզումները

Մյունխենի «Բավարիա»-ն կվերսկսի մարզումները սեփական մարզաբազայում:

Այս մասին գրում է Kicker-ը: «Բավարիա»-ն մարզումները կվերսկսի ապրիլի 6-ից: Մարզումները կանցկացվեն 5-ական ֆուտբոլիստից բաղկացած խմբերով, որոնք կմարզվեն հերթականությամբ:

Մինչ այս Բունդեսիգայի թիմերից մարզումները սկսել էին «Շալկե 04»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կշարունակվի Բունդեսլիգան:  Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունըդադարեցվել էր մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

կիսվել նյութով -