Մյունխենի «Բավարիա»-ն կվերսկսի մարզումները սեփական մարզաբազայում:
Այս մասին գրում է Kicker-ը: «Բավարիա»-ն մարզումները կվերսկսի ապրիլի 6-ից: Մարզումները կանցկացվեն 5-ական ֆուտբոլիստից բաղկացած խմբերով, որոնք կմարզվեն հերթականությամբ:
Մինչ այս Բունդեսիգայի թիմերից մարզումները սկսել էին «Շալկե 04»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կշարունակվի Բունդեսլիգան: Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունըդադարեցվել էր մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: