24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է կայանա մինչև օգոստոսի 3-ը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: «Հնարավոր է Չեմպիոնների լիգան վերականգնենք նույն ձևաչափով, կամ այսուհետ լինի միայն մեկ հանդիպում: Այս ամենը միայն ենթադրություններ են, քանի որ մինչ այս նման բարդ խնդրի առաջ չէինք կանգնել: Ամեն դեպքում, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է կայանա մինչև օգոստոսի 3-ը»,-ասել է Չեֆերինը:
Ավելի վաղ` տեղեկություններ կային, որ ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչներըկարող են անցկացվել առանց երկրպագուների: Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայիվերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով: