520 դիտում, 2020.04.05 12:40

Կորոնավիրուսից երկրորդ մահվան դեպքը Վրաստանում․aliq.ge

Կորոնավիրուսից երկրորդ մահվան դեպքը Վրաստանում․aliq.ge

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին հայտարարել է Համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին: Նրա խոսքով մահացածը 81 ամյա կին է, ում ապրիլի 3-ին տեղափոխել են Թբիլիսիի ծովի հոսպիտալից: Նրա վիճակը ի սկզբանե գնահատվում էր կրիտիկական: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ 

Պացիենտն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, ինչպես նաև ունեցել է սրտի քրոնիկ անբավարարություն զարկերակային գերճնշումով: Բժշկի խոսքով` պացիենտի վիճակը կարող էր վատթարանալ ցանկացած այլ վիրուսի հետևանքով:

Այս պահի դրությամբ Վրաստոնում պաշտոնապես հաստատված է կորոնավիրուսի 170 դեպք, բուժվել է 36 քաղաքացի: Հիշեցնենք, որ առաջին մահը գրանցվել էր նախօրեին` ապրիլի 4-ին:

կիսվել նյութով -