Ապրիլի 4-ին՝ ճեպազրույցի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթով աջակցել է կորոնավիրուսից նոր դեղամիջոցի թեստավորմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Խոսքը՝ հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի մասին է, որն օգտագործվում է մալարիայի բուժման դեպքում։ Ընդ որում՝ Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել է, որ կորոնավիրուսի բուժման համար հիդրոքսիքլորոխինի արդյունավետությունն ապացուցված չէ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել այն եւ կոչ արել մյուսներին նույն կերպ վարվել բժշկի կողմից հաստատում ստանալու դեպքում։