416 դիտում, 2020.04.05 12:27

Վերանորոգումն ավարտված է, հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է․Արսեն Թորոսյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վերանորոգումն ավարտված է, հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է․Արսեն Թորոսյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մեր առողջապահական համակարգի «լոկոմոտիվներից» մեկը՝ Առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը՝ արդիականացմանը զուգընթաց, մեր երկրի համար այս ծանր պահին իր վրա է վերցնում ամենամեծ բեռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կիսվելով  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գրառումը, որում ասվում է, որ  կապիտալ վերանորոգումից հետո , հաստատության պատերից ներս ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները:

«Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաներում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել...»։

Ֆոտոշարք

կիսվել նյութով -