27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Մեր առողջապահական համակարգի «լոկոմոտիվներից» մեկը՝ Առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը՝ արդիականացմանը զուգընթաց, մեր երկրի համար այս ծանր պահին իր վրա է վերցնում ամենամեծ բեռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կիսվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գրառումը, որում ասվում է, որ կապիտալ վերանորոգումից հետո , հաստատության պատերից ներս ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները:
«Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաներում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել...»։