310 դիտում, 2020.04.05 12:09

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers

Աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1.201.933 դեպք: Տվյալները հրապարակել է Worldometers կայքը, որի համաձայն՝ համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը 64.716 են, ապաքինվել է 246.634 մարդ:

RT-ի փոխանցմամբ էլ՝ Չինաստանում, որտեղ բռնկվել է Covid-19-ի համաճարակը, 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակման 30 դեպք, որոնցից 25-ը հայտնաբերվել է արտերկրից ժամանածների մեջ: 

Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեն հայտնում է, որ մնացած 5 դեպքերը գրանցվել են Գուանդուն նահանգում:

 

կիսվել նյութով -