16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Աշխարհում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 1.201.933 դեպք: Տվյալները հրապարակել է Worldometers կայքը, որի համաձայն՝ համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը 64.716 են, ապաքինվել է 246.634 մարդ:
RT-ի փոխանցմամբ էլ՝ Չինաստանում, որտեղ բռնկվել է Covid-19-ի համաճարակը, 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակման 30 դեպք, որոնցից 25-ը հայտնաբերվել է արտերկրից ժամանածների մեջ:
Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեն հայտնում է, որ մնացած 5 դեպքերը գրանցվել են Գուանդուն նահանգում: