214 դիտում, 2020.04.05 11:57

Ադրբեջանը կորոնավիրուսի պատճառով փակել է սահմանները

Ադրբեջանը  կորոնավիրուսի պատճառով փակել է սահմանները

Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ավիա եւ ցամաքային հաղորդակցությունը ապրիլի 5-ի ժամը 00։00-ից մինչեւ ապրիլի 20-ը ժամը 00։00-ն ամբողջովին դադարեցնելու որոշում է կայացրել, բացառությամբ՝ բեռնափոխադրումների, շաբաթ օրը հայտնել է օպերատիվ շտաբը: Ինչպես  տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ որոշումն ուղղված է երկրի ներսոմ կորոնավիրուսի տարածման օպերատիվ բացահայտմանը, վարակվածների մեկուսացմանը եւ նրանց շփումների հայտնաբերմանն ու կարանտինի տակ պահելուն, ինչպես նաեւ կարանտինային կետերի հնարավորությունների կարգավորմանը եւ հիվանդանոցների պատրաստականության բարձրացմանը։

Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը 521 է։ Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժվում է 484 մարդ։ Եւս 32 մարդ ապաքինվել է, 5-ը՝ մահացել։

կիսվել նյութով -