262 դիտում, 2020.04.05 11:39

Արցախում COVID-19-ի կասկածով հիվանդների մեկուսացման համար առանձնացվել են հիվանդասենյակներ

Արցախում COVID-19-ի կասկածով հիվանդների մեկուսացման համար առանձնացվել են հիվանդասենյակներ

 Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

«Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան»,-նշված է շտաբի հաղորդագրությունում։

կիսվել նյութով -