524 դիտում, 2020.04.05 10:34

38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով  ապահովումը: 

Խախտումներով գործողների կողքին աշխատում են նաեւ բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առանձնացվել են մշտադիտարկման արդյունքում եւ ներկայացվում են կցվող ֆոտոշարքով։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը՝ զերծ մնալու պատասխանատվությունից։

կիսվել նյութով -