կարևոր
1318 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-05 09:35

Վարդենյաց լեռնանցքը փակ է 

Վարդենյաց լեռնանցքը փակ է 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: