778 դիտում, 2020.04.04 22:10

Արարատի մարզպետը Արսեն Թորոսյանի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի ԲԿ

Արարատի մարզպետը Արսեն Թորոսյանի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի ԲԿ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին:

Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները, նախարարի գնահատմամբ էլ՝ այն լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին։

‼Նշեմ նաև, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական և հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ:

Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոս բուժաշխատողներին՝ ամենաօրյա սրտացավ աշխատանքի համար։ Սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք օր ու գիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։

Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց»,- գրել  է նա։

կիսվել նյութով -