05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Կատալոնական «Բարսելոնա»-ն դեմ է իսպանական Լա լիգան ժամանակից շուտ եզրափակելուն:
Այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, կատալոնական ակումբը չի ուզում ժամանակից շուտ ավարտել մրցաշրջանը, նույնիսկ այն դեպքում, եթե անգամ «Բարսելոնա»-ն հռչակվի Իսպանիայի չեմպիոն: «Բարսելոնա»-ի ղեկավարությունն այն կարծիքին է, որ մրցաշրջանի մնացած հատվածի չեղարկումը ակումբներին ֆինանսական մեծ խնդրի առաջ կկանգնեցնի:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Լա Լիգայի առաջատարն այժմ «Բարսելոնա»-ն է, երկրորդ տեղում «Ռեալ»-ն է: Ակումբների միջև եղած միավորների տարբերությունը երկու միավոր է: