կարևոր
27970 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-04 21:02

ԵՄ-ն վերացնում է մաքսատուրքերը բժշկական որոշ պարագաների համար. Euronews

ԵՄ-ն վերացնում է մաքսատուրքերը բժշկական որոշ պարագաների համար. Euronews

Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշում է կայացրել ժամանակավոր վերացնել բժշկական որոշ պարագաների մաքսատուրքերը: «Euronews»-ը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացրել է Եվրահանձնաժողովը՝ հաշվի առնելով բժիշկների համար պաշտպանական միջոցների, ինչպես նաև վարակակիրների բուժման համար նախատեսված սարքավորումների կտրուկ պակասը:

«Կորոնավիրոսի դեմ պայքարի միջոցների ամբողջական համալիրն արժենում է շատ թանկ: Այդ իսկ պատճառով մենք վերացնում ենք երրորդ երկրից ԵՄ բերվող մի խումբ բժշկական ապրանքատեսակների մաքսային տուրքերը»-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: 

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։