1586 դիտում, 2020.04.04 20:28

«Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է

«Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի էլեկտրամոնտաժողը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է

Այսօր՝ ապրիլի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Փրկարարները մեծ դժվարությամբ էլեկտրասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացուն, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Սակայն ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա մինչ հիվանդանոց տեղափոխվելն է մահացել:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Զովունի գյուղի բնակիչ, 54-ամյա Վալերիկ Բաղդասարյանն էր: Գագիկ Շամշյանի տեղեկութուններով, մահացածը աշխատում էր «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում, որպես էլեկտրամոնտաժող և դեպքի վայր են ժամանել նաև նշված ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

կիսվել նյութով -