682 դիտում, 2020.04.04 18:45

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի․ ԱՆ խոսնակ

Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի․ ԱՆ խոսնակ

Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

կիսվել նյութով -