23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդը կարճաժամկետ դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումների թռիչքները: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Արգելքն արդեն ուժի մեջ է մտել ապրիլի 4-ից և կգործի մինչև ապրիլի 6-ը: Իշխանությունները նման մեթոդների են դիմում, որպեսզի ժամանակ շահեն և կանխարգելեն վարակի ներթափանցումը երկիր:
Այս ընթացքում կլինեն բացառություններ, օդանավակայաններում կշարունակեն ընդունել հումանիտար օգնության, ռազմական և բժշկական ինքնաթիռները:
Թաիլանդում ապրիլի 3-ից սահմանվել է պարետային ժամ, որը գործում է 22:00-ից մինչև 04:00-ն: Որոշում է կայացվել հյուրանոցները փակելու վերաբերյալ:
Թաիլանդում 2 հազարից ավելի վարակվածության դեպք կա, մահացել է 20 մարդ: