2424 դիտում, 2020.04.04 18:03

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության եւ ՏՄՊՊՀ-ի միջեւ դատական գործը ավարտվել է հօգուտ ընկերության

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության եւ ՏՄՊՊՀ-ի միջեւ դատական գործը ավարտվել է հօգուտ ընկերության

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ դատական գործը ավարտվել է հօգուտ ընկերության: Այս մասին տեղեկացնում է «Արզնի կաթ» ընկերությունը:

«Դատարանը բավարարել է «Արզնու» հայցը ընդդեմ հանձնաժողովի՝ փաստական ապացույցների ոչ լիարժեքության պատճառով: Անվավեր է ճանաչվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից կբռնագանձվի 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել
վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

կիսվել նյութով -