27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ դատական գործը ավարտվել է հօգուտ ընկերության: Այս մասին տեղեկացնում է «Արզնի կաթ» ընկերությունը:
«Դատարանը բավարարել է «Արզնու» հայցը ընդդեմ հանձնաժողովի՝ փաստական ապացույցների ոչ լիարժեքության պատճառով: Անվավեր է ճանաչվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 14-ի որոշումը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից կբռնագանձվի 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել
վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»: