500 դիտում, 2020.04.04 17:37

Փլուզում` Վարդաշեն փողոցում. տուժածներ չկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 4-ին՝ ժամը 14։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պատշգամբի հարթակի մոտ 25 սմ հատվածի փլուզում:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում կառավարությանը ենթակա քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -