508 դիտում, 2020.04.04 17:32

Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնելու գործին․ ՌԻԱ Նովոստի

Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնելու գործին․ ՌԻԱ Նովոստի

Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր կայքում երգչուհին հայտարարել է, որ միանում է Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամի ջանքերին: Նա ավելացրել է, որ մեծ շնորհակալություն ու ուժ է փոխանցում բժիշկներին ու մասնագետներին:

Ավելի վաղ նշվել էր, որ Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամը 100 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

 

կիսվել նյութով -