690 դիտում, 2020.04.04 16:08

Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան․ ԱՆ

Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան․ ԱՆ

Ապրիլի 3-ին շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»,-գրել է Նիկողոսյանը։ 

կիսվել նյութով -