834 դիտում, 2020.04.04 15:57

Ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան հատուկ չվերթի տոմսերն արդեն սպառվել են. ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն

Ապրիլի 6-ին կայանալիք Մոսկվա-Երևան հատուկ չվերթի տոմսերն արդեն սպառվել են. ՌԴ-ում Հայաստանի դեսպանություն

Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են, հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից: 

«Հարգելի քաղաքացիներ,

Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։

Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։

Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։

Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։

Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ», - նշում են դեսպանությունից: 

կիսվել նյութով -