730 դիտում, 2020.04.04 17:08

Ռուսաստանի Օրեխովո-Զուևո քաղաքի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել

Ռուսաստանի Օրեխովո-Զուևո քաղաքի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել

Ռուսաստանում Օրեխովո-Զուևո քաղաքում հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել Գագարինի փողոցի թիվ 31 շենքում: Երրորդ հարկի բնակարանում պայթել է գազի կաթսան, որի հետևանքով փլուզվել է երրորդից մինչեւ հինգերորդ հարկերը: Ընդհանուր առմամբ վնասվել են տասը բնակարաններ, որոնցից հինգն ամբողջությամբ ավերվել են։

ՌԴ ԱԻՆ տվյալներով, զոհվել է մեկ մարդ, վեցը վնասվածքներ են ստացել: Տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

 Հանձնարարվել է տուժածներին տեղափոխել ժամանակավոր բնակության վայրեր: 

Փլատակների տակ, նախնական տվյալներով, մարդիկ չկան։

կիսվել նյութով -