590 դիտում, 2020.04.04 15:33

Երևանում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենա

Երևանում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենա

Ապրիլի 3-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, Երևանում՝ Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «Աշտարակ» բժշկական կենտրոնի հաշվակշռում, և բժիշկները կորոնավիրուսի կասկածանքով քաղաքացու էին տեղափոխում հիվանդանոց։

կիսվել նյութով -