936 դիտում, 2020.04.04 15:02

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 14 երեխա. ՌԻԱ Նովոստի

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 14 երեխա. ՌԻԱ Նովոստի

Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվում 14 երեխա կա։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մեկ օրում մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 434 դեպք, որոնցից՝ 210-ը 18-45 տարեկան,143-ը՝ 46-65 տարեկան, 67-ը՝ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։

Վարակակիրները, ինչպես նաեւ նրանք, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, արդեն գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Հիշեցնենք, որ մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 26 մարդ, այսպիսով ՝ Մոսկվայում ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 194-ի, մահացել է 27 մարդ։

կիսվել նյութով -