24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվում 14 երեխա կա։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մեկ օրում մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 434 դեպք, որոնցից՝ 210-ը 18-45 տարեկան,143-ը՝ 46-65 տարեկան, 67-ը՝ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։
Վարակակիրները, ինչպես նաեւ նրանք, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, արդեն գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 26 մարդ, այսպիսով ՝ Մոսկվայում ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 194-ի, մահացել է 27 մարդ։