կարևոր
2633 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-04 14:36

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի: Կառավարությունում ապրիլի 3-ի կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող տեղի ունեցած խորհրդակցությանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահի դրությամբ աշխարհում  կա 1 մլն 119 հազար հաստատված կորոմավիրուսի դեպք, արձանագրվել ե 59 245 մահ եւ 229 338 մարդ առողջացել է: Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակվում են նոր դեպքեր գրանցվել: Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք ցավոք սրտի 7 մահ, 43 մարդ առողջացել է եւ այս  պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ, իհարկե այնքանով, որքանով այդ պրոցեսը  համարվում է բուժման, որովհետեւ մեծամասնությունը ավելի քան 500 մարդ ըստ էության որեւէ բուժում չի ստանում, որովհետեւ նույնիսկ ջերմություն չունի, բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-նշեց վարչապետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 3477 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 720անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43 անձ, 7 պացիենտ մահացել է: