242 դիտում, 2020.04.04 13:30

ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը

ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, առաջարկել է հետաձգել հունիս ամսին կայանալիք միջազգային հանդիպումները: Այս մասին հայտնում են ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից:

ՖԻՖԱ-ի՝ կորոնավիրուսի համաճարակի ուսումնասիրման խումբը հերթական քննարկումից հետո եկել է եզրակահանգման, որ հունիսին կայանալիք կանանց և տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումները պետք է չեղարկել:

Հնարավոր է նաև, որ փոփոխության ենթարկվի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը:

Ավելի վաղ` հունիսյան խաղերը չեղարկել էր ՈՒԵՖԱ-ն:

կիսվել նյութով -