15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հիվանդության տարածման դեմ պայքարի շտաբին:
Այս ցուցանիշը 19 դեպքով պակաս է նախորդ օրը արձանագրված դեպքերի համեմատ: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4731-ի:
Նոր դեպքերը ֆիքսվել են 32 ռեգիոնում, ամենաշատը արձանագրվել են Մոսկվայում: Միևնույն ժամանակ 67 պացիենտ բարձր է 65 տարեկանից, իսկ 14-ը երեխաներ են:
Ռուսաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 333-ի: