482 դիտում, 2020.04.04 13:06

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստի օրը հայտնի է

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստի օրը հայտնի է

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին: Այս մասին Yerkirmedia.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահն իրեն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր՝ եթե վարչապետն փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Այնուհետեւ վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

կիսվել նյութով -