248 դիտում, 2020.04.04 12:51

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կկայանան 2021 թվականին

Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարերը կկայանան 2021 թվականին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կանցկացնի 2021թվականին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է կայանային այս տարի մինչև կորոնավիրուսի պանդեմիան, կկայանան 2021 թվականին:

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ըմբիշներին մնացել էր երկու մրցաշար` մարտին և ապրիլի, համապատասխանաբար Բուդապեշտում և Սոֆիայում:

Մինչ այս Հայաստանն ըմբշամարտից ունի միայն երկու ուղեգիր: 97 կգ քաշում Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշում Կարապետ Չալյանը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

կիսվել նյութով -