27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ամերիկայի Հայ Դատի հաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կայքից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին անհապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպես ԱՄՆ-ի կողմից աջակցության ընդլայնված ծրագրի մի մաս, COVID-19 համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ բժշկական միջոցներով, սարքավորումներով և պարագաներով, ինչպես նաև ռիսկային ընտանիքներին օգնելու համար:
ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված նամակում հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանը շնորհակալություն է հայտնել վարչակազմի կողմից նախնական 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնության հատկացման համար: Նա նաև հայտնել է ամերիկահայ համայնքի գնահատանքը պետդեպարտամենտին և գործընկեր գործակալություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին: