08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ապրիլի 3-ին` ժամը 13.52-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Նորք-Մարաշում ապրող մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն դանակով հարվածել են՝ արյունաքամ է լինում և խնդրում է, որ ոստիկան մոտենա: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ժամը 14.55-ին, «գլխի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին, Խանզադյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ տուժածին խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 28-ամյա քաղաքացին:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, նա ներկայացել է ոստիկանության մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր։